Ազգային մշակույթը չի կարող արդարացնել մարդու իրավունքների խախտումները. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ-ը Հնդկաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրական վերաբերմունքը՝ հիշեցնելով, որ ազգային մշակույթը չի կարող արդարացնել մարդու իրավունքների խախտումները:

 

«Մարդիկ չպետք է ենթարկվեն բռնության, խտրականության կամ չարաշահումների այլ դրսևորումներին, ու սա սկզբունք է ԱՄՆ ողջ տարածքում, և մենք պարբերաբար մեր մտահոգությունն ենք հայտնում նման երևույթների վերաբերյալ, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը: 

 

Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է Հնդկաստանում մարդու իրավունքների վիճակին և մտահոգված է այդ երկրում նույնասեռականների հանդեպ առկա խտրական վերաբերմունքի առնչությամբ:

 

Հիշեցնենք, որ 2009-ին Դելիի Գերագույն դատարանը ապաքրեականացրել է նույնասեռ հարաբերությունները, սակայն երկրի Գերագույն դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին չեղարկել էր Դելիի դատարանի որոշումը: