ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը երկատված մոտեցում ունի ԼԳԲՏ անձանց հանդեպ

LGBTnews.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

 

-Պարո՛ն Սահակյան, առ այսօր ի՞նչ են արել Ազգային ժողովն ու Կառավարությունը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար:

 

-Իսկ ի՞նչ պետք է անեին:

 

– Պետք է մշակեին և ընդունեին օրենքներ՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև կատարեին Սահմանադրությամբ ու օրենքով իրենց առջև դրված պարտականությունները:

 

-Ձեր կարծիքով՝ ԼԳԲՏ անձինք պաշտպանության կարիք ունե՞ն: Խոսքի ազատությունան և այլ ազատությունների դրսևորումներում նրանք որևէ սահմանափակում չունեն: Չենք տեսել, որ նրանց նկատմամբ ճնշումների գործադրվեն:

 

-Օրեր առաջ Ազգային ժողովում ձեր խմբակցության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քննադատական խոսքեր հնչեցրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մեջ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Բաբուխանյանի պահվածքը:

 

-Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ազատորեն իր կարծիքն արտահայտել: Սահմանադրությունը և մեր օրենսդրությունը թուլ են տալիս պատգամավորին թիվ մեկ ամբիոնբից՝ Ազգային ժողովից հայտնել իր տեսակետները: Կարծում եմ՝ Հայկ Բաբուխանյանը հենց այդ կոնտեքստի մեջ է արտահատվել: Պատգամավորի տեակետը կարող է չհամընկնել իմ, ձեր կամ մեկ այլ անձի տեսակետի հետ:

 

-Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ:

 

-Որպես Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ես կարծում եմ, որ մեզ մոտ պետք է բոլոր մարդիկ պաշտպանված լինեն: Իսկ որպես հայ մարդ ես մերժում եմ և չեմ ընդունում նմանատիպ դրսևորումները, որովհետև մենք փոքր ազգ ենք, մենք պատերազմող երկիր ենք, և այդ ամենն ազդում է մեր հասարակության թե՛ տրամադրություն թե՛ հետագա գործունեության վրա: Ձեզ նույնպես խորհուրդ կտամ ձեր քարոզչության միջոցով չխթանել նման տիպի երևույթների զարգացմանը:

 

-Հայաստանը միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի է միացել, որոնք պարտավորեցնում են պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները, սակայն ձեր խոսքերից հետո ես թերահավատ եմ, որ նման մտածելակերպ ունեցող պետական պաշտոնյան, ինչպիսին դուք եք, հետևողականորեն կիրագործի Հայաստանի ստանձնած պարտավորությունները…

 

-Իհարկե, մենք միջազգային մի շարք կոնվենցիաների ենք միացել, և ինչու չէ՝ որոշ առումներով փառքով կատարում ենք մեր պարտավորությունները: Մենք պետություն ենք, մերք միջազգային հանրության մի մասնիկն ենք, այլ ոչ թե կղզյակ՝ որևէ ժայռի գլխին: Պետք է նաև այդ համընդհանուր կանոններին համահունչ գնանք: Ինչ բերաբերում է ձեր թերահավատությանը, ապա դուք սխալվում եք, քանի որ մենք պետք է տարբերենք պետական, քաղաքական և հասարակական գործիչ տերմինները: Հասարակական գործչի գործունեությունն ուղղված է տվյալ ոլորտի բարելավմանը, քաղաքական գործիչն ունի իր հստակ քաղաքական գիծը, իսկ պետական կամ պետականմետ գործիչը վեր է կուսակցական շահերից: