Ամերիկացիների 56%-ը սատարում է հօգուտ նույնասեռ ամուսնությունների՝ Գերագույն դատարանի որոշումը

Ամերիկացիների մեծամասնությունը սատարում է ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որը վերջերս բեկանեց նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը 11 նահանգներում, գրում է GayRussia-ն:

 

Այս նահանգներում միասեռական ամուսնությունների օրինականացման կողմնակիցների թիվն արդեն գերակշռում է դեմ արտահայտվողներին:

 

Ըստ ABC News / Washington Post-ի կողմից 1006 չափահաս ամերիկացիների շրջանում անցկացրած հարցումների արդյունքների, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը, ամերիկացիների 56%-ը կողմ է արտահայտվել Գերագույն դատարանի կայացրած որոշմանը, մինչդեռ դեմ է հարցվածների 38%-ը:

 

Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է լսել ԱՄՆ 5 նահանգներում (Յուտա, Օկլահոմա, Ինդիանա, Վիրջինիա և Վիսկոնսին) գեյ ամուսնությունների արգելքը երկարացնելու մասով դիմումները:
Այսպիսով՝ Գերագույն դատարանը չվերանայեց դաշտային վերաքննիչ դատարանի որոշումն, ըստ որի՝ հակասահմանադրական էին ճանաչվել միասեռականների ամուսնության արգելքները: Սա նշանակում է, որ այս 5 նահանգների իշխանությունները պարտավոր են այսուհետ ամուսնության վկայականներ տալ գեյ և լեսբի զույգերին:

 

Գերագույն դատարանի որոշումն անուղղակիորեն անդրադառնում է 6 այլ նահանգների վրա՝ Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ, Կանզաս և Կոլորադո, քանի որ վերջիններս գտնվում են միևնույն դաշնային դատական շրջանում:

 

Այս պահին արդեն Հյուսիսային Կարոլինան, Արևմտյան Վիրջինիան և Կոլորադոն իրականացրել են Գերագույն դատարանի վճիռը: