ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի նախկին խոսնակը զինված ուժերին կոչ է արել չարգելել տրանսգենդերներին ծառայել բանակում

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի նախկին դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին զինված ուժերի կառույցին կոչ է արել բարեփոխել իրենց օրենքները, որոնք արգելում են տրանսգենդերներին բացահայտ կերպով՝ առանց թաքցնելու իրենց գենդերային ինքնությունը, ծառայել ամերիկյան բանակում, գրում է Pinknews.co.uk-ը:

 

Չնայած այն բանին, որ 2011-ից սկսած գեյերին ու լեսբուհիներին թույլատրվել է ծառայել ԱՄՆ զինված ուժերում ՝ չթաքցնելով իրենց սեռական կողմնորոշումը՝ տրանսգենդերների համար ծառայությունը դեռևս արգելված է մնում:

 

Նենսի Փելոսին շարունակում է մնալ ամերիկյան պատմության մեջ ամենաբարձրաստիճան կին պաշտոնյան:

 

Նա հաստատել է զինված ուժերում տրանսգենդերների ծառայելու վերաբերյալ իր դիրքորոշումը Washington Blade-ին տված հարցազրույցում. «Փելոսին կարծում է, որ ամերիկյան զինված ուժերում խտրականության համար տեղ չկա, այդ թվում՝ գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության»: