ԱՄՆ-ում երեխաների ընդամենը 43 տոկոսն է ապրում «ավանդական» ընտանիքներում

Միացյալ Նահանգներում երեխաների մեծ մասը ծնվում է ամուսնությունից դուրս և դաստիարակվում մեկ ծնողի կամ նույնասեռ ընտանիքի կողմից: Նման տվյալներ են ստացել ամերիկյան գիտահետազոտական կենտրոններից մեկի մասնագետները՝ ուսումնասիրելով ամերիկացիների սոցիալական ու դեմոգրաֆիական վիճակը:

 

Մարդահամարի և այլ տվյալները ցույց են տալիս, որ 18 տարեկանից ցածր երեխաների կեսից ավելի քիչ մասն ապրում է այսպես կոչված «ավանդական» ընտանիքներում՝ կազմված հետերոսեքսուալ ծնողներից: 2013-ին նման ընտանիքներում ապրող երեխաները կազմում են 43 տոկոս, այնինչ 1960-ին, օրինակ, 73 տոկոս: Բացի այդ, 1960-ին ամուսնությունից դուրս ծնվող երեխաների թիվը կազմում էր 5 տոկոս, իսկ այժմ՝ 41 տոկոս:

 

Հետազոտությամբ պարզվել է, որ երեխաների 5 տոկոսի դաստիարակման գործին ծնողներն ընդհանրապես առնչություն չունեն: Երեխաների 15 տոկոսն ապրում է երկրորդ ամուսնության մեջ գտնվող ծնողների հետ, 34 տոկոսը՝ ամուսնության մեջ չգտնվող ծնողի հետ: Այս թվի մեջ ներառվել են նաև այն երեխաները, որոնք ապրում են մեկ ԼԳԲՏ ծնողի կամ նույնասեռ ընտանիքի հետ:

 

Այսպիսով, եթե առաջին ամուսնության մեջ գտվնող հետերոսեքսուալ զույգերի ընտանիքներում ապրում է երեխաների 43 տոկոսը, ապա երկրորդ ամուսնության մեջ գտնվող ծնողների, միայնակ ծնողների,ԼԳԲՏ ընտանիքներում ապրող, հեռավոր բարեկամների կամ պետության հոգածության տակ ապրող երեխաների թիվը տոկոսային արտահայտությամբ կազմում է 57 տոկոս: