ԱՄՆ Սահմանադրությունը բոլոր նահանգներում երաշխավորում է նույնասեռ ամուսնությունները. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ ամերիկյան Սահմանադրությունը նահանգների ողջ տարածքում երաշխավորում է գեյերի ու լեսբուհիների ամուսնության իրավունք, գրում է GuyRussia-ն:

 

Օբամայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր ընդունել չլսել ԱՄՆ 5 նահանգներում (Յուտա, Օկլահոմա, Ինդիանա, Վիրջինիա և Վիսկոնսին) գեյ ամուսնությունների արգելքը երկարացնելու մասով դիմումները: Գերագույն դատարանի որոշումն անուղղակիորեն անդրադառնում են 6 այլ նահանգների վրա՝ Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ, Կանզաս և Կոլորադո:

 

Սպիտակ Տան առաջնորդը նշել է վերոնշյալ որոշումը, երբ նրան խնդրել են ասել, թե որն է, ըստ նրա, Գերագույն դատարանի լավագույն որոշումն իր՝ նախագահ լինելու տարիներին:

 

Բարաք Օբամայի խոսքով՝ «վերջերս հրապարակված դատարանի որոշումը՝ նույնասեռ ամուսնությունների հարցով նահանգների գործողությունների առնչությամբ  ոչինչ չձեռնարկելու մասին, իմ կարծիքով դրական իմաստով կարող է շատ մեծ արդյունքների հանգեցնել, քան այն ամենը, ինչ մինչ այժմ արվել է: Թեև այդ որոշումն իրականում ցույց է տալիս, որ դատարանը պատրաստ չէր գնալ մինչև վերջ, այնուամենայնիվ այն փոփոխությունների ուժեղ ազդակ է»:

 

«Վերջիվերջո, իրավահավասարության դրույթը նույնասեռ ամուսնությունները երաշխավորում է բոլոր 50 նահանգներում»,- հավելել է Օբաման:

 

Հիշեցնենք, որ Բարաք Օմաբան ԱՄՆ առաջին նախագահն է, ով բաց կերպով պաշտպանում է նույնասեռ ամուսնությունների օրինականացումը: