Այսօր աշխարհը նշում է Քամինգ-աութի միջազգային օրը

Այսօրը՝ հոկտեմբերի 11-ը, աշխարհում նշում են որպես Քամինգ-աութի միջազգային օր (քամինգ-աութ՝ սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն): 

 

Ամեն տարի ավելի է մեծանում ԼԳԲՏ համայնքին իրենց պատկանելության մասին հրապարակային խոստովանող մարդկանց թիվը: Իրենց սեռական կողնորոշման մասին հրապարակայնորեն խոստովանում են ոչ միայն հասարակ քաաքացիները, այլև հայտնի երաժիշտներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, հոգևորականներ, սպորտսմեններ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ: 

 

Քամինգ-աութի միջազգային օրվա պատմությունը հաշվվում է 1987-ի հոկտեմբերի 11-ից, երբ Վաշինգտոնի փողոցներով մոտ կես միլիոն մարդիկ երթով պահանջեցին գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների համար հավասար իրավունքներ: Քամինգ-աութի միջազգային օրը նշելու որոշումը կայացվել է 1988-ին:

 

Սկզբում օրը նշվում էր միայն ԱՄՆ-ում, սակայն շուտով Քամինգ-աութի օրն սկսեց տարածում գտնել ողջ աշխարհում: Կազմակերպիչների կարծիքով՝ այս օրը թույլ է տալիս նվազեցնել քամինգ-աութի հնարավոր բացասական հետևանքներն ինչպես մարդու հարազատների հոգեբանության, այնպես էլ հենց իր վրա: