Այս տարի Բրազիլիայում ԼԳԲՏ ներկայացուցիչների սպանությունների 216 դեպք է գրանցվել

Այս տարվա ընթացքում Բրազիլիայում ԼԳԲՏ համայնքի ավելի քան 216 ներկայացուցիչ է սպանվել. սպանությունների գործերում հոմոֆոբ դրդապատճառները չեն հաշվվել որպես ծանրացուցիչ հանգամանքներ, գրում է GayRussia-ն:

 

Հոմոֆոբ և տրանսոֆոբ սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է երկրի հյուսիս-արևելքում (43 տոկոս), իսկ ամենահոմոֆոբ քաղաք է ճանաչվել Կույաբան, որտեղ 1000 բնակչին 0,03 սպանություն է ընկնում:

 

Ամենից շատ սպանությունների զոհ են դառնում տղամարդիկ (59 տոկոս), հետո տրանսգենդերներն ու տրանսվեստիտները (35 տոկոս), ինչպես նաև լեսբուհիները (4 տոկոս):

 

Ակտիվիստ Կառլոս Թաֆվեսոնը О’Globo թերթին հայտնել է, որ հոմոֆոբիայի քրեականացումն իրավապաշտպան ԼԳԲՏ խմբերի հիմնական պահանջներից է:

 

Նրա խոսքերով, ակտիվիստների հիմնական պահանջն այն է, որ հոմոֆոբիայի հողի վրա կատարված հանցագործությունները հավասարվեն ռասիզմի հողի վրա կատարվածներին:

 

«Այժմ այդպիսի հանցագործությունները սովորական հանցագործություն են համարվում, մինչդեռ ատելության հողի վրա կատարված հանցագործություններն ավելի ծանր պատիժներ են նախատեսում»,-ասել է նա: