Այս տարի Կիևի Molodist կինոփառատոնի քվիր-ֆիլմերի ծրագրում ռեկորդային թվով ֆիլմեր են ներկայացվելու

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը Կիևում կանցկացվի Կիևի միջազգային 44-րդ Molodist (Երիտասարդություն) փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն ԼԳԲՏ թեմային նվիրված Sunny Bunny ծրագրի ցուցադրությունները, գրում է Upogau.org-ը:

 

Այս տարի Sunny Bunny քվիր-ֆիլմի ծրագիրը նախորդ տարիների համեմատ ամենամեծն է. հանդիսատեսին կներկայացվի 15 երկարամետրաժ ֆիլմ, որոնց թվում են Բեռլինալեում երկու մրցանակի արժանացած Դանիել Ռիբեյրոյի «Այսօր ես ցանկանում եմ միայնակ վերադառնալ» և սկանդալային Բրյուս Լյա Բրյուսի «Լուսնային Պյերոն» ֆիլմերը:

 

2000-ին, երբ «Երիտասարդություն» փառատոնում ներմուծվեց Sunny Bunny մրցութային ծրագիրը, փառատոնը դարձավ Եվրոպայում երկրորդ միջազգային կինոփառատոնը(Բեռլինալեից հետո), որը մրցականեր է շնորհում գեյերի, լեսբուհիներ, բիսեքսուալների և տրանսգենդերների մասին պատմող ֆիլմերին: