Անգլիկանական եկեղեցու հոգևորականության 39 տոկոսը կողմ է նույնասեռ ամուսնություններին. հարցում

Բրիտանական սոցիոլոգիական YouGov ընկերության անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Անգլիկանական եկեղեցու հոգևորականության տասը ներկայացուցիչներից չորսը ներկա դրությամբ կողմնակից են նույնասեռ ամուսնություններին, գրում է GayRussia-ն:

 

Հետազոտությանը, որն անցկացվել է անցյալ ամառ, մասնակցել է Անգլիկանական եկեղեցու 1500 հոգևորական:

 

Չնայած, որ Անգլիկական եկեղեցին պաշտոնապես դեմ է ամուսնական իրավահավասարությանը, գեյերի ու լեսբուհիների պաշտպանությունը հոգևորականների շրջանում մեծանում է:

 

Հարցումը ցույց է տվել, որ հոգևորականների 39 տոկոսը կողմ է նույնասեռ ամուսնություններին, 51-ը դեմ է, իսկ 10 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել իր դիրքորոշման մեջ:

 

Բացի այդ, հարցվածների 31 տոկոսը համաձայանել է այն պնդման հետ, որ եկեղեցին հասարակության վրա բացասական ազդեցություն է թողել՝ կապված կանանց և նույնասեռականների խտրականության հետ: Հոգևորականների 35 տոկոսի կարծիքով՝ եկեղեցին «կորցրել է իրականության հետ կապը»:

 

Այսօրվա դրությամբ Անգլիայում և Ուելսում նույնասեռ ամուսնություններն օրինականացված են, սակայն նման ամուսնությունները եկեղեցում օծելն արգելված է մնում: