Անգլիացի ոստիկաններն կոշիկներին ծիածանագույն թելեր են անցկացրել՝ պայքարելով հոմոֆոբիայի դեմ

Կոշիկների «Ծիածանագույն թելերի» արշավը աջակցություն է գտել նաև բրիտանացի ոստիկանների շրջանում, գրում է BBC-ն:

 

Կոշիկների ծիածանագույն թելերն ուղարկվել են Պրեմիեր Լիգայի բոլոր ֆուտբոլիստներին և բոլոր ֆուտբոլային թիմերին, ինչը դարձել է ֆուտբոլում հոմոֆոբիայի դեմ պայքարի արշավ: Ընդդեմ հոմոֆոբիայի յուրօրինակ այս արշավը նախաձեռնել են Stonewall-ը, Paddy Power բուքմեյքերական ընկերությունը և Ֆուտբոլի սիրահար գեյերի ցանցը (Gay Football Supporters’ Network):

 

Սակայն կոշիկների ծիածանագույն թելերը բավական լայն տարածում են գտել նաև Լեսթերշիրի ոստիկանության շրջանում. նրանք Twitter-ում տեղադրել են նման թելեր կապած ոստիկանների մի քանի լուսանկար:

 

Նկարներից մեկում ոստիկանները լուսանկարվել են հրացաններով, իսկ կոշիկներին անցկացված են ծիածանագույն թելեր: Մյուս նկարում թելերը կապված են ոստիկանական շան գլխին:

՝

Լեսթերշիրի ոստիկանության բաժինը Twitter-ում գրել է. «Մենք կարծում ենք, որ մեզ միավորում են մեր տարբերությունները: Ինչքան մենք տարբեր ենք, այնքան արդյունավետ ենք մենք աշխատում»: