Անկարայում արգելել են ԼԳԲՏԻ միջոցառումները. Գերմանիայի դեսպանատունը ծիածանագույնն է ծածանել

Թուքիայի իշխանությունները մայրաքաղաք Անկարայում արգելել են ԼԳԲՏ համայնքի հասարակական մի շարք միջոցառումների, այդ թվում՝ կինոփառատոնի անցկացումը: Փառատոնը կազմակերպվել էր Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ, որտեղ էլ, ի նշան բողոքի՝ ծածանել են ԼԳԲՏԻ ծիածանագույնը, գրում է Deutsche Welle-ն:

Նման մասշտաբային սահմանափակումները քաղաքային իշխանությունները բացատրել են անվտանգության ու հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու նկատառումներով: Արգելվել են բոլոր հանրային նախագծերը, այդ թվում՝ թատերական ներկայացումները, ֆիլմերի ցուցադրությունները և ցուցահանդեսները:

Reuters–ը նշում է, որ Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում արդեն երկու տարի է ՝ արգելվում են գեյ-շքերթները: Կայքը նշում է նաև, որ ի տարբերություն մուսուլմանական երկրների մեծամասնության՝ Թուրքիայում նույնասեռական հարաբերությունները հանցագործություն չեն համարվում: Սակայն նույնասեռ հարաբերությունները հասարակության մեծամասնության կողմից, միչևնույն է, ընդունված չեն:

DW հիշեցնում է, որ ավելի վաղ Անկարայի իշխանություններն արգելել էին մայրաքաղաքում անցկացնել ԼԳԲՏ Pinkes Leben Queer կինոփառատոնը: Կինոփառատոնն արգելել էին դրա մեկնարկից մեկ օր առաջ: Արգելքի տեքստում նաև ասվում էր ահաբեկչության ու պրովոկացիաների վտանգի մասին: Իշխանությունները հայտարարել էին, որ ֆիլմերը կարող էին «ատելության ու թշնամանք հարուցել հասարակության այլ շերտերի նկատմամբ»: