Աշխարհը նշում է Քամինգ աութի օրը

Հոկտեմբերի 11-ը, աշխարհում նշում են իբրև Քամինգ աութի՝ սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ հայտարարության միջազգային օր։

Քամինգ աութի միջազգային օրվա պատմությունը սկսվել է 1987-ին՝ Վաշինգտոնում Լեսբիների ու գեյերի իրավունքների ազգային երթի ժամանակ: 1988-ից հոկտեմբերի 11-ը հաստատված է որպես քամինգ աութի միջազգային օր: Առաջին տարիներին օրը նշվում էր միայն ԱՄՆում, հետո նաև աշխարհի բազմաթիվ երկրներում:

Տարեցտարի մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք քամինգ աութ են անում հենց այս օրը՝ իրենց աջակցությունը հայտնելով ԼԳԲՏԻ համայնքի մյուս անդամներին: Քամինգ աութի համար վերջին տարիներին ամենատարածված հարթակ են դարձել սոցիալական ցանցերը, որտեղ իրենց սեռական կողմնորոշման մասին ազատորեն հայտնում են ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ՝ հանրահայտ աստղեր:

«Մարդկանց մեծ մասը կարծում է, որ չի ճանաչում ԼԳԲՏԻ մարդու, սակայն իրականում բոլորն էլ ունեն այդպիսի ծանոթներ: Շատ կարևոր է, որ մենք քամինգ աութ անենք ու թույլ տանք մարդկանց իմանալ՝ ով ենք մենք՝ ազատելով նրանց իրենց վախերից և կարծարտիպերից»,- ասել է հոկտեմբերի 11-ը որպես Քամինգ աութի օր նշելու նախաձեռնողներից Ռոբերտ Էյքբերգը:

Ա․Մ․ Մանուկյան