Առաջին անգամ «Իսպանիայի Միսս Տիեզերք» է ընտրվել տրանս կինը

25-ամյա Անժելա Պոնսեն դարձել է առաջին տրանսգենդեր կինը, որը ճանաչվել է «Իսպանիայի Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող: Այժմ նա երկիրը ներկայացնելու է «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթին, գրում է Gay.ru-ն:

Անժելա Պոնսեն հաղթանակ է տարել իր 19-ամյա մրցակիցների նկատմամբ: Սա գեղեցկության մրցույթներում նրա առաջին փորձը չէ: 2015-ին նա մասնակցել է «Իսպանիայի Միսս Աշխարհ» մրցույթին, սակայն այդ ժամանակ նրան չի հաջողվել հաղթանակ տանել:

«Իմ գլխին հիմա ազգային թագ է, և ես շարունակելու եմ պայքարել, որ մեր համայնքը տեսանելի լինի, որ մենք լսելի դառնանք»,- Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է Անժելան:

«Միսս Տիեզերք» մրցույթին տրանսգենդերների մասնակցության արգելքը հանվել է 2012 թվականին: