Առաջին անգամ ԼԳԲՏ դերասանը հոլիվուդյան սուպերհերոսի դեր կխաղա

2012-ին քամինգ-աութ կատարած քվիր դերասան Էզրա Միլերը կդառնա ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչը, որը կխաղա հոլիվուդյան ամենահայտնի սուպերհերոսներից մեկի՝ Ֆլեշի դերը, գրում է BuzzFeed.com-ը:

 

Հոկտեմբերի 15-ին Էզրան պատմության մեջ է մտել. այդ օրը հայտարարվել է, որ Warner Bros կինոընկերությունը, որը Հոլիվուդի խոշորոգույն կինոարտադրողներից է, մտադիր է Միլերին նկարահանել Ֆլեշի մասին կոմիքնսերի հիման վրա նկարահանվող ֆիլմի գլխավոր դերում:

 

Պլանավորվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2018-ին: Ֆլեշն այժմ աշխարհում ամենահայտնի սուպերհերոսներից է, անգլերենից թարգմանաբար նրա անունը նշանակում է պայթյուն կամ կայծակ:

 

Էզրա Միլերն ավելի շատ հայտնի է The Perks of Being a Wallflower ֆիլմում իր դերով:

 

*քամինգ աութ  սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն

*քվիր – սեքսուալ և գենդերային փոքրամասնությունների համար ընդհանուր տերմին