Ավստրալիայի Սենատը կողմ է քվեարկել ամուսնության հավասարության օրինագծին

Ավստրալիայի Սենատը պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը։ Հաջորդ շաբաթ այն քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում, որտեղ, ինչպես սպասվում է, հեշտությամբ կհաստատվի։ Առաջին գեյ ամուսնություններն ավստրալացիները պատրաստվում են գրանցել սուրբծննդյան տոների ժամանակ։ 

Հատկանշական է, որ այս օրինագիծը թվով 21֊րդն է՝ վերջին տարիներին պետության Սենատում ներկայացված և առաջինն է, որ ստացել է պատգամավորների ձայների մեծ մասը․ 43 սենատոր կողմ է քվեարկել օրինագծին, 12֊ը՝ դեմ։ 

Օրինագծի քվեարկությանը նախորդել էր համաժողովրդական հարցումը, որի տվյալներով՝ հարցվածների 62%֊ը կողմ էր արտահայտվել ամուսնության հավասարությանը։