Ավստրալական կուսակցությունը խորհրդարանում ցանկանում է ներկայացնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները

Ավստրալիայում ամուսնական իրավահավասարության հարյուրավոր կողմնակիցներ նոր կուսակցություն են գրանցել, որը մտադրված է մասնակցել հաջորդ դաշնային ընտրություններին, գրում է Gay.ru-ն:

 

Քաղաքական ուժը, որը սկսել է ձևավորվել փետրվարից, ստացել է Հավասարության ավստրալական կուսակցություն (Australian Equality Party – AEP): Ներկա պահին կուսակցությունն ունի 700 ավելի անդամներ, դա բավարար թիվ է, որպեսզի դաշնային ընտրական հանձնաժողովը գրանցի այն:

 

Կուսակցության առաջնորդ Ջեյսոն Թուազոն-ՄաքՉեյնին ասում է. «Մենք ուրախ ենք, որ այսօր AEP-ը պաշտոնապես գրանցվեց: Մենք պատրաստ ենք զբաղեցնել մեր տեղը քաղաքական դաշտում: Սա ոչ ավանդական սեռական կողնորոշում և գենդերային ինքնություն ունեցող մարդկանց՝ խորհրդարանում սեփական անկախ ձայն ունենալուն ուղղված առաջին քայլն է»:

 

Հաջորդ դաշնային ընտրություններն Ավստրալիայում անցկացվելու են 2017-ի հունվարին:

 

Թուազոն-ՄաքՉեյնիի խոսքով՝ իրենց կուսակցության անդամների մեջ ամենատարբեր տեսակի մարդիկ են՝ երիտասարդներ և ավելի տարիքով մարդիկ, աթեիստներ և հավատացյալներ, ձախեր և աջեր, հոմո- և հետերոսեքսուալներ: Նրանց բոլորին մի բան է միավորում՝ նրանք ամուսնության իրավահավասարության կողմնակիցներ են:

 

Ինքը Ջեյսոն Թուազոն-Մաքչեյնին ամուսնացած գեյ է ու ամուսնու հետ որդի է դաստիարակում: Նրանց ամուսնությունը գրանցվել է դեռևս 2004-ին Կանադայում: Ավստրալիան, սակայն, դեռևս չի օրինականացրել գեյ ամուսնությունները: