Ավստրալիայում գրանցվել են առաջին նույնասեռ ամուսնությունները

Սպորտսմեններ Քրեյգ Բըրնսն ու Լյուկ Սալիվանն առաջին զույգերից են, որ Ավստրալիայում նույնասեռ ամուսնություն են գրանցել։ Երկրում վերջերս ընդունված՝ ամուսնության հավասարության օրենքի համաձայն՝ նույնասեռ ամուսնությունների գրանցումը սկսվել է հունվարի 9-ից, և տղաները պաշտոնապես ամուսնացել են կեսգիշերից մի քանի րոպե անց, գրում է Pinknews-ը։

Հիշեցնենք, որ ամուսնության հավասարության մասին օրենքը վերջերս ընդունվել է Ավստրալիայի խորհրդարանի երկու պալատներում, իսկ մինչ այդ երկրում բնակչության շրջանում փոստային հարցում էր անցկացվել, որի տվյալներով՝ մասնակիցների 62%-ը կողմ էր արտահայտվել օրենքի ընդունմանը։ 

Սպորտսմենների ամուսնության արարողությանը մասնակցել են ընտանիքի անդամներն ու ընկերները՝ մոտ 50 հրավիրյալներ։ 

Հատկանշական է, որ նույնասեռ ամուսնությունների գրանցման համար հայտերն այնքան շատ են, որ պետական մարմիններն աշխատում են արտակարգ ռեժիմով։