Ավստրալիայում հետաձգվել է նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի շրջանառումը խորհրդարանում

Ավստրալացի սենատոր Դեյվիդ Լեյոնհելմը հայտարարել է, որ հետաձգելու է իր ներկայացրած` միասեռական ամուսնություններն օրինականցնող օրենքի նախագիծը, բայց նաև ընդգծել է, որ ինքը վճռական է տրամադրված և առաջիկա ամիսների կամ շաբաթների ընթացքում նախագիծը խորհրդարանում շրջանառության մեջ կդնի, գրում է Gayrussia.eu-ն:

 

Լիբերալ-դեմոկրատը հայտնել է, որ ժամանակավորապես հետաձգում է միասեռկան ամուսնությւոններն օրինականացնող օրենքի նախագիծը, որը պետք է այս շաբաթ խորհրդարան մտներ այս շաբաթ հիմնական կուսակցությունների խորհրդով:

 

«Բոլոր քաղաքական կողմերն ինձ հայտնել են, որ այս շաբաթը հարմար ժամանակահատված չէ, և եթե ես ուզում եմ հաղթել, այլ ոչ թե դա խորհրդանշական կերպով անել, պետք է սպասեմ»,- ասել է նա:

 

Նշենք, որ Լեյոնհելմը Նոր Հարավային Ուելսի սենատորի պաշտոնն է զբաղեցնում 2014-ի հուլիսի մեկից: