Ավստրիական անձնագրերում կթույլատրվի երրորդ սեռի նշումը

Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարդիկ, որոնց կենսաբանական սեռը չի կարող նույնականացվել որպես իգական կամ արական, իրավունք ունեն պաշտոնական փաստաթղթեր կազմելիս իրենց համար ընդունելի տարբերակ նշել, գրում է Newsru.com-ը:  

Դատարանը բավարարել է ինտերսեքսուալ զինծառայող Ալեքս Յուրգեն կեղծանվամբ քաղաքացու բողոքը, ով, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, պնդում էր, որ պաշտոնական պետական փաստաթղթերում սեռի նշման վայրերում բացի «կին» և «տղամարդուց» պետք է լինի նաև «այլ» կամ «չեզոք» տարբերակը:  

Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը երաշխավորում է «անհատական սեռական ինքնություն» ունենալու իրավունքը և պաշտպանում է, մասնավորապես, «այլընտրանքային սեռական ինքնություն ունեցող մարդկանց»«Յուրաքանչյուր մարդ  իրավունք ունի, որ հարգվեն նրա անձնական ու ընտանեկան կյանքը»,- նշել է սահմանադրական դատարանը:

«Կյանքում առաջին անգամ ես զգում եմ, որ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ, ինչպիսին ծնվել եմ»,-դատարանի որոշումն այսպես է մեկանաբանել Ալեքս Յուրգենը, ում իսկական անունը գաղտնի է մնում:

Դատարանի այս որոշումը ողջունել են ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական, լիբերալ և էկոլոգիական կուսակցությունները:

Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջական Ազատության կուսակցությունը (FPOe)` Ավստրիայի կառավարության կոալիցիայում կրտսեր գործընկերը, Սահմանադրական դատարանի որոշումն անվանել է «բոլորովին անհասականալի»՝ հայտարարելով, որ այն «բազմաթիվ խնդիրներ կառաջացնի, հատկապես՝ զինվորական ծառայության և թոշակային տարիքի հարցերում»:

Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ գենդերային հավասարության համար պայքարող ակտիվիստ Քրիսթի Էլան-Քեյթը պարտվել է բրիտանական դատարանում գործով, որով նա պահանջում էր թուլատրել գենդերային նեյտրալ անձնագրերի հատկացումը, որոնցում գենդերային պատկանելություն չի նշվի: Դատարանը նման որոշումը հիմնավորել է այն բանով, որ նման փոփոխություններն ազդեցություն կունենային նաև այլ օրենքների վրա, համակարգչային բազմաթիվ տվյալների փոփոխություններ և այլ խնդիրներ կառաջացնեն:

Անցյալ տարվա նոյեմբերին Գերմանիան դարձավ առաջին եվրոպական պետությունը, որտեղ արդարադատության համակարգը կոչ արեց պաշտոնապես ընդունել երրորդ սեռը: Ավելի ուշ նման որոշում ընդունվեց նաև Նիդեռլանդներում: Դեռևս 2014 թվականին դա տեղի ունեցավ Հնդկասատանում և Ավստրալիայում: