Բարաք Օբաման առաջարկել է սոցիալական ապահովագրության արտոնություններ սահմանել ամուսնացած բոլոր նույնասեռ զույգերի համար

ԱՄՆ 2016-ի բյուջեի նախագծում նախագահ Բարաք Օբամայի առաջարկով ընդգրկվել են առանցքային դրույթներ, որոնք վերաբերում են նույնասեռ զույգերի սոցիալական աջակցությանը:

 

Բյուջեի նախագիծը Սոցիալական ապահովագրության ակտում այնպիսի փոփոխություններ է նախատեսում, որոնք ամուսնության մեջ գտնվող նույնասեռ զույգերին հնարավորություն է ընձեռում օգտվել ամուսնական արտոնություններից՝ անկախ իրենց բնակության վայրից:

 

Բանն այն է, որ դեռևս գործող դաշնային օրենսդրության համաձայն՝ սոցիալական ապահովագրության արտոնություններից հիմա կարող են օգտվել միայն այն նույնասեռ ամուսնացած զույգերը, որոնք բնակվում են նույնասեռ ամուսնություններն օրինականացրած 36 նահանգում:

 

Օրենսդրական փոփոխության բացատրական մասում գրված է. «Փոփոխությունը նշանակում է, որ նույնասեռ ամուսնություններն օրինականացրած նահանգում ամուսնացած նույնասեռ զույգը, բնակության տեղափոխվելով այնպիսի նահանգ, որտեղ այդ ամուսնությունները օրինականացված չեն, շարունակելու են օգտվել սոցիալական ապահովագրության արտոնություններից»:

 

Նախագահ Օբամայի այս առաջարկը դեռ պետք է հավանության արժանանա Հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսում, ինչից հետո միայն այն օրենքի ուժ կստանա: