Բելգրադում 4 տարի ընդմիջումից հետո գեյ շքերթ է տեղի ունեցել (ֆոտոշարք)

Բելգրադում վերջին չորս տարվա ընթացքում տեղի է ունեցել առաջին գեյ շքերթը: Սերբիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած մի քանի հարյուր քաղաքացիների անվտանգությունը հսկել են մի քանի հազար իրավապահներ, հաղորդում է BBC-ն:

 

Ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենաների երթևեկությունը շքերթի եթուղու ողջ երկայնքով: Ակտիվիստները գանգատվել են, որ մեծ թվով իրավապահներն ու անվտանգության տեխնիկան խանգարում էին անցորդներին հետևել շքերթին:  

 

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սերբիայում գեյ շքերթների անցկացումն արգելվում էր երթի մասնակիցների անվտանգության նկատառումներով. 2010-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ուլտրաաջ ուժերի ներկայացուցիչները հարձակում էին գործել ակցիայի մասնակիցների վրա: 

 

Նշենք նաև, որ Սերբիան Եվրամիության անդամության թեկնածու երկիր է, և վերջին շրջանում պետության իշխանությունները ցուցադրում են իրենց դրական վերաբերմունքը փոքրամասնությունների հանդեպ՝ հույս ունենալով, որ այն աննկատ չի մնա Բրյուսելում: 

 

Այնուամենայնիվ, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը շքերթի նախօրեին հայտարարել է, որ չի մասնակցի երթին, քանի որ զբաղված է: Քաղաքական գործիչը, սակայն, հասկացրել է նաև, որ միջոցառմանը չէր մասնակցի, անգամ եթե ազատ լիներ: 

 

Գեյ շքերթի անցկացումն իր հերթին դատապարտել է սերբական ուղղափառ եկեղեցու առաջնորդը: