Բիլ Քլինտոնը ԼԳԲՏ ակտիվիստներին կոչ է արել շարունակել իրավահավասարության համար պայքարը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը հոկտեմբերի 26-ին ԼԳԲՏ ակտիվիստներին կոչ է արել շարունակել պայքարը իրավահավասարության համար՝ վերջին շրջանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցում գրանցած հաջողություններից հետո, գրում է GayRussia-ն:

 

Վաշինգտոնում ամերիկյան ԼԳԲՏ Human Rights Campaign կազմակերպության ընդունելությանը ելույթ ունենալով՝ Քլինտոնն ասել է. «Ես երբեք չեմ տեսել քաղաքացիական իրավունքի համար որևէ շարժում, համենայնդեպս մեր երկրում, որն այդքան հեռուն կգնար և այդքան արագ, ինչպես ձեր շարժումը»:

 

Այս տարվա հոկտեմբերի սկզբից նույնասեռ ամուսնություններն օրինականացրած ԱՄՆ նահանգների թիվը 19-ից հասել է 32-ի՝ գումարած նաև Կոլումբիայի դաշնային շրջանը:

 

Սակայն Քլինտոնը նաև ասել է. «Մի խաբեք ձեզ… Առաջվա նման դեռևս կան արգելքներ, որոնք պետք է վերացնել»:

 

ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ «ամբողջ աշխարհում դեռևս կան երիտասարդներ, որոնք ստիպված են վախով թաքնվել իրենց իշխանություններից, իրենց առանորդներից, իսկ երբեմն նույնիսկ իրենց ընտանիքներից»: