Բիսեքսուալության օրն ընտրվել է Ֆրեդի Մերկուրիի պատվին

Սկսած 1999 թվականից՝ սեպտեմբերի 23-ն աշխարհում նշվում է իբրև Բիսեքսուալության օր, որը հայտնի է նաև որպես Բի տեսանելության օր): Այն նշվում է՝ ճանաչելու բիսեքսուալության պատմությունը, մշակույթն ու համայնքը: Օրվա խորհուրդն է խտրականության դեմ պայքարը, որին ամեն օր առերեսվում են բիսեքուալ մարդիկ:

Բիսեքսուալությունը նշանակում է, որ անձը ռոմանտիկ և/կամ սեքսուալ բնույթի զգացմունքներ ունի և՛ իգական, և՛ արական սեռի հանդեպ:

Բիսեքսուալության տեսանելության օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 1999 թվականից: Այն հռչակել են BiNet USA-ի ամերիկացի ակտիվիստներ Վենդի Քուրին, Մայքլ Փեյջն ու Ջիջի Ռավեն Վիլբուրը: Իսկ օրն ընտրվել է սեպտեմբերին, քանի որ այս ամսին է ծնվել ԼԳԲՏԻ խորհրշանիշ Ֆրեդի Մերկուրին:

Բիսեքսուալության եռագույն՝ վարդագույն, մանուշակագույն, կապույտ դրոշի հեղինակը նույնպես BiNet USA-ի անդամ Մայքլ Փեյջն է: Նա դրոշը հանրությանն է ներկայացրել 1988-ի դեկտեմբերին։

Դրոշի հեղինակը նշել է, որ այն պետք է 20 տոկոսով մանուշակագույն լինի, 40 տոկոսով՝ վարդագույն և 40 տոկոսով՝ կապույտ: Վարդագույնը խորհրանշում է գրավչությունը միայն նույն սեռի հանդեպ, կապույտը՝ միայն հակառակ սեռի, իսկ մանուշակագույնը՝ միաժամանակ երկու սեռի:

Բիսեքսուալության մասին կան բազմաթիվ միֆեր, որոնք մինչ օրս տարածված են ու գործածության մեջ են, թեև դրանց մեծ մասը գիտականորեն վաղուց հերքվել են:

Դրանցից է, օրինակ, այն միտքը, որ «բիսեքսուալությունը ժամանակավոր փուլ է»։ Յուտայի համալսարանի հետազոտող Լիզա Դայմոնդի 10-ամյա հետազոտությունը, որը հրապարակվել է 2008-ին Developmental psychology ամսագրում, բացահայտել էր, որ հետազոտությանը մասնակցած 79 լեսբի ու բիսեքսուալ կանանց մեծ մասը չի փոխել իր սեռական կողմնորոշումը

Բիսեքսուալության մասին մեկ այլ տարածված միֆերից է միտքը, թե այն առհասարակ գոյություն չունի, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում: 1950-ական թվականներին ամերիկացի հետազոտող Ալֆրեդ Քինսին պնդում էր, որ մարդկանց մեծ մասն այս կամ այն աստիճանի բիսեքսուալ է: