Գեյերի և լեսբուհիների ընտանիքները նույնքան կայուն են, որքան հետերոսեքսուալներինը. հետազոտություն

Սթենֆորդի համալսարանի սոցիոլոգը չորս տարիների ընթացքում հետևել է երեք հազար ընտանիքների կյանքին և եկել այն եզրակացության, որ հոմոսեքսուալ ընտանիքները նույնքան կայուն են, որքան հետերոսեքսուալները, գրում է Upogau.org-ը:

 

Բացի այդ, ինչպես ցույց են տվել Journal of Marriage and Family գիտական պարբերականում տպագրված հետազոտության արդյունքները, նույնասեռ ընտանիքներում ամուսինները պակաս երջանիկ չեն, քան ավանդականներում:

 

«Ընդհանուր առմամբ, իմ հետազոտության գլխավոր եզրակացությունն այն էր, որ ամուսնությունն ամրապնդում է ոչ միայն հետերոսեքսուալ ընտանեկան զույգերի կապը, այլև գեյերի և լեսբուհիների»,- ասում է հետազոտության հեղինակ, սոցիոլոգ Մայքլ Ռոզենֆելդը:

 

Պետք է նշել, որ հետազոտության շրջանակներում 2009-2013-ի ընթացքում Ռոզենֆելդը և իր գործընկերները հետևել են 3009 ամերիկյան ընտանիքների կյանքի ընթացքին, որոնցից 471-ը եղել են նույնասեռ ընտանիքներ: