Գեյ հայրերի զույգն ու իրենց աղջիկը հայտնվել են հայտնի «չոր նախաճաշերի» գովազդում (տեսանյութ)

Անցած շաբաթ ամերիկյան General Mills սննդամթերք արտադրող ընկերությունը գեյ հայրերի մասնակցությամբ հայտնի Cheerios «չոր նախաճաշերի» գովազդային հոլովակ է թողարկել, որտեղ վերջիններս պատմում են՝ ինչպես է ստեղծվել իրենց ընտանիքը, գրում է Gay.ru-ն:

 

Երեք րոպեանոց հոլովակը սոցիալական մեդիայի համար նախատեսված «Չիրիոսի էֆեկտը» գովազդային արշավի մի մասն է կազմում: Արշավի կարգախոսն է դարձել «մեզ դուր է գալիս կապված լինել միմյանց, ինչպես նույն ափսեի մեջ ընկած «Չիրիոսի» օղակները»:

 

Գովազդային հոլովակում գեյ զույգը՝ Անդրեն և Ջոնաթանը, պատմում են, թե ինչպես են սիրահարվել առաջին հայացքից՝ «կույր» հանդիպման գնալով:

 

«Մենք չէինք կարող մեր մեջ պահել այդքան սերն ու երջանկությունը, մենք պետք է դա ինչ-որ մեկի հետ կիսեինք: Այդ պատճառով էլ հայրեր դառնալու միտքը ժամանակի ընթացքում ավելի մեծ իմաստ ստացավ մեզ համար»,- ասում է Անդրեն:

 

Հոլովակում հայերը պատմում են, թե ինչքան երջանիկ են եղել իրենք, երբ որդեգրման ծառայությունից զանգել են իրենց և պատմել իրենց ապագա աղջկա մասին:

 

«Եթե Ռաֆայելն ինչ-որ խնդիրներ ունենա այն պատճառով, որ երկու հայր ունի, դա մեր մեղքը չի լինի»,- ասում է Ջոնաթանը՝ նկատի ունենաով այն մարդկանց խոսքերը, որոնք դեմ են արտահայտվում նույնասեռ ամուսինների կողմից երեխաների որդեգրմանը: