Գեյ մարդիկ այնպիսին են, ինչպիսին… մարդիկ. Ջոան Ռոուլինգն անդրադարձել է Դամբլդորի սեռական կողմնորոշմանը

Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ, հայտնի անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ում արձագանքել է իր գրքերի հերոսներից Ալբուս Դամբլդորի՝ նույնասեռական լինելու մասին գրողի կողմից նախկինում արված հայտարարության վերաբերյալ օգտատերերից մեկի մեկնաբանությանը:

 

Օգտատեր Անա Կոսովիչը Ռոուլինգին հարցրել էր. «Շնորհակալ եմ, որ գրել եք Փոթերի մասին գրքերը: Ինձ հետաքրքիր է՝ ինչու եք դուք ասել, թե Դամբլդորը գեյ է. ես նրան այդպիսին չեմ ընկալել»:

 

Ի պատասխան Ռոուլինգը գրել է. «Հավանաբար այդպիսին չեք ընկալել, քանի որ գեյ մարդիկ այնպիսին են, ինչպիսին… մարդիկ»:

 

Հիշեցնենք, որ գրողը իր ստեղծագործությունների հերոս Դամբլդորի՝ նույնասեռական լինելու մասին հայտարարել էր 2007-ին:

 

74_762861