Գերմանական Բունդեսրաթը կառավարությանը կոչ է արել օրինականացնել նույնասեռ ամուսնությունները

Գերմանական Բունդեսրաթը (շրջանների ներկայացուցչություն դաշնային մակարդակում) կառավարությանը կոչ է արել Սահմանադրութան մեջ անհրաժեշտ փոփոխություններ նախաձեռնել, որպեսզի ԼԳԲՏ անձինք ամուսնության իրավունք ունենան: 

 

«Ամուսնություն բոլորի համար. նույնասեռ զույգերի ամբողջական իրավահավասարության մասին բանաձև» անունը կրող փաստաթղթում Բունդեսրաթի անդամներն առաջարկել են փոփոխություններ նախաձեռնել նաև Քաղաքացիական օրենսգրքում, որոնք ուղղված կլինեն ամուսնության իրավահավասարության հաստատմանը: Փոփոխությունները նույնասեռ զույգերին նաև երեխա որդեգրելու հնարավորություն կընձեռեն:

 

Որոշումների ընդունմանը կողմ է քվեարկել Բունդեսրաթի 40 անդամ, դեմ` 29: Դեմ են քվեարկել հիմնականում ձախական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:



Հատկանշական է, որ թեև Գերմանիայի կառավարությունը պարտավոր է արձագանքել ընդունված բանաձևին, այնուամենայնիվ այն պարտադիր չէ կատարման համար: 

 

Փորձագետները նշում են, որ Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող կառավարությունն ամենայն հավանականությամբ կյանքի կկոչի Բունդեսրաթի բանաձևում տեղ գտած դրույթները: