Գերմանիայի խորհրդարանը կողմ քվեարկեց նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը

LGBT rinbow flag and clapping hands

Գերմանիայի խորհրդարանը ժամեր առաջ քվեարկեց նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին: Օրինագիծը նույնասեռ զույգերին օժտում է լիիրավ իրավունքներով, այդ թվում՝ երեխա որդեգրելու իրավունքով, գրում է The Guardian-ը:

Օրինագծի օգտին քվեարկել է 393 խորհրդարանական, դեմ՝ 226, ձեռնպահ՝4:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ինքը դեմ է քվերակել օրինագծին, որովհետև կարծում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև միությունն է: Նա հավելել է, որ որոշումն իր համար անձնական է եղել, սակայն հուսով է՝ արդյունքը դրական սոցիալական համախմբվածության կհանգեցնի: Նշենք, որ վերջինս մեղմացրել էր նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ իր դիրքորոշումն՝ օրերս տված իր հարցազրույցներից մեկում ասելով, որ վերանայել է իր հայացքներն այն բանից հետո, ինչ ութ երեխաներ խնամող լեսբի զույգի հետ է ծանոթացել:

Մինչև քվեարկությունը լեսբի և գեյ խմբերը տոնում էին նույնասեռ ամուսնություննեըի օրինականացման համար նախաձեռնությունը:  Նշենք, որ քաղաքացիական միությունները Գերմանիայում օրինականացվել են 2001-ին:

Օրենքը հավանաբար ուժի մեջ կմտնի մինչև տարվա վերջ։