«Գիշերային ծիածան»․ թողարկվել է հայաստանյան առաջին տրանս տեսահոլովակը

Արվեստագետների մի խումբ տրանսգենդեր համայնքի հետ համագործակցությամբ թողարկել է հայաստանյան առաջին տրանս տեսահոլովակն ու երգը, որը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ 

LGBTnews-ի հետ զրույցում արվեստագետները պատմեցին, որ տեսահոլովակի ու երգի նպատակը տրանսգենդեր մարդկանց հիմնախնդիրների վերհանումն ու ներկայացումն է արվեստի միջոցով։ 

«ԼԳԲՏԻ մարդկանց ու մասնավորապես տրանսգենդերների հիմնախնդիրներն, իհարկե, քաղաքական հարթության հարցեր են, բայց ավտորիտար Հայաստանում, ցավոք, ԼԳԲՏԻ համայնքն այնքան հզոր չէ, որ կարողանա քաղաքական օրակարգ ձևավորել ու պարտադրել, և մենք այլընտրանքային ուղի ենք առաջ քաշում՝ հնչեցնելու տրանսգենդեր անձանց խնդիրները, հասարակությանը հաղորդակից դարձնելու դրանց։ Արվեստի միջոցով խնդիրների ներկայացումը նաև հրաշալի հնարավորություն է տրանսգենդեր մարդկանց համար՝ ինքնադրսևորվելու, բաց երևալու հասարակության առաջ։ Տեսահոլովակում մենք նկարահանել ենք ԼԳԲՏԻ համայնքում հանրահայտ տրանսգենդերի, որն, ի դեպ, իր ընկերների հետ բոլորովին վերջերս սոցիալ֊մշակութային հասարակական կազմակերպություն է հիմնել և ծրագրեր ունի շարունակելու արվեստի միջոցով համայնքի պրոբլեմների բացահայտումը»,֊ ասում է արվեստագետներից մեկը։ 

Համացանցում ԼԳԲՏԻ օգտատերերը «հայալեզու տրանս հիմն» են որակել երգը։ 

Տեսահոլովակի ու երգի ստեղծմանն աջակցել են ILGA Europe և COC Netherlands կազմակերպությունները, որոնց համատեղ ¨Allies in action” ծրագրի շրջանակներում էլ ստեղծագործել են հայաստանյան արվեստագետները։