Դանակահարված երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից

Ապրիլի 1-ին «Կոնգրես» հյուրանոցի մոտ`Կիրովի այգու հարակից տարածքում դանակահարված 15-ամյա երիտասարդը հիվանդանոցից երեկ դուրս է գրվել: Այս մասին LGBTnewsին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել էր երիտասարդը դանակահարությունից հետո:

«Երեխան տանն է»,- ի պատասխան հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ մեր հարցման՝ հայտնեցին հիվանդանոցից, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնել

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ քննությունը դեռևս շարունակվում է։ 

Հիշեցնենք, որ 15-ամյա երիտասարդը դանակահարվել է երեկ, ժամը 19:40-ի սահմաններում:

Ոստիկանության լրատվական ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին, և վերջինս խոստովանել է կատարածը։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Հայկական ժամանակը»-ը գրել է, որ Երեկ 35-ամյա տղամարդը, ով այժմ ազատ է արձակվել, 15-ամյա պատանուն դանակահարել է՝ կասկածելով նրան «համասեռամոլության մեջ»:

«Համասեռամոլ ա եղել՝ դրա համար էլ խփել եմ»,ըստ լրատվամիջոցի, նման ցուցմունք է տվել 35-ամյա տղամարդն ու բացատրել, որ նման եզրահագման է եկել այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»: