Դանիան թույլատրել է ԼԳԲՏԻ մարդկանց արյան դոնորությունը

Դանիայում նույնասեռական տղամարդկանց արյուն հանձնելու արգելքն անվավեր կճանաչվի 2019 թվականից, գրում է Gay.ru-ն:

Այնուամենայնիվ, նույնասեռականների համար արյան դոնորության ընթացակարգը փոքր-ինչ այլ է լինելու, քան ամուսնացած հետերոսեքսուալ տղամարդկանց համար:

Նոր օրենքով՝ նույնասեռական տղամարդիկ հնարավորություն կունենան արյուն հանձնել, եթե վերջին չորս ամսվա ընթացքում տղամարդու հետ սեռական հարաբերություն չեն ունեցել: Սակայն տվյալ ժամկետն անվավեր է ճանաչվում, եթե դոնորը հարաբերությունների մեջ է մեկ զուգընկերոջ հետ:

Նույնասեռական տղամարդկանց արյունը պահվելու է չորս ամիս, մինչև որ պլազան առանձնանա ու սառեցվի: Այս ընթացքում նմուշները պետք է վերահանձնել: Այն դեպքում, երբ ոչ մի վարակ չհայտանբերվի, նույնասեռական դոնորների արյունը հնարավոր կլինի օգտագործել:

Ամեն տարի ավելի մեծ թվով երկրներ են սկսում հրաժարվել նույնասեռականների ու բիսեքսուալների արյուն հանձնելու արգելքներից: Ավելի վաղ՝ այս տարի, Իսրայելը հայտարարել է, որ երկրում կթույլատրվի բիսեքուալների ու նույնասեռականների արյան դոնորությունը: 2017-ին Մեծ Բրիտանիան մեղմացրել է այս հարցով սահմանափակումները: Նույն թվականին դա արել է նաև Շվեյցարիան, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ Ֆրանսիան: