Դանիացի նկարիչն «ամուսնացրել» է Պուտինին և Օբամային

Հայտնի դանիացի նկարիչ Ջիմ Լինգվիլդը (Jim Lyngvild) ICONs անունով նոր աշխատանքների հավաքացու է ներկայացրել,  որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նմանակ տիկինիկները պատկերված են սիրային դիրքերում, գրում է PinkNews -ը:

 

«Եթե Պուտինը մի փոքր կռանար և զիջեր Օբամային, աշխարհը շատ ավելի լավը կլիներ»,- ասել է նկարիչը:

 

«Իմ աշխատանքի պրովակցիան այն է, որ ես ցույց եմ տվել երկու տղամարդկանց սերը: Այս աշխատանքի իմաստն է ցույց տալ, որ սերը կարող է հաշտեցնել երկու երկրների, սերը բոլոր խնդիրների լուծումն է, սերը շուրջբոլորն ամեն ինչ գեղեցիկ է դարձնում… Նույնիսկ Պուտինին»,- բացատրում է Լինգվիլդը :

 

Աշխատանքները ցուցադրվելու են Կոպենհագենի Gallery Flintholm թանգարանում 2015-ի հունվարին: