Դատարանը կարճեց Pink Armenia-ի գործն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, այսօր կարճեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի:

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել դատարան`կապված ԼԳԲՏԻ անձանց վերաբերյալ կազմակերպության պատվիրած պաստառները ապամոնտաժելու դեպքի հետ: Ըստ հայցվոր կազմակերպության`պաստառները ապամոնտավել են դրանց բովանդակության պատճառով:

Նախորդ` սեպտեմբերի 25-ի դատական նիստին հայցվոր կողմը միջնորդել էր հետաձգել դատական նիստը` ճառին պատրաստվելու համար, իսկ պատասխանող կողմը՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիիթ Նարիմանյանն առարկել էր միջնորդության դեմնշելով, թե հայցվորը բավարար ժամանակ է ունեցել ճառին պատրաստվելու համար:

Դատարանն, այնուամենայիվ, հետաձգել էր նիստը: Այսօր պատասխանողի ներկայացուցիչը, նիստի մասին ծանուցված լինելով, չէր ներկայացնել դատարան, և ճառով հանդես եկավ միայն հայցվորի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը:

Փաստաբանը նշեց, որ հանձին պետության՝ քաղաքապետարանը պարտավորություն է կրել ապացուցելու, որ գործողություններով խտրականություն չի դրսևորել, սակայն խոսքերից բացի որևէ այլ տարբերակով չի փորձել ապացուցել, որ իր գործողությունները հայցվոր կողմի նկատմամբ խտրական չեն եղել:

Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում և իրավագիտական գրականության մեջ, ըստ հայցվոր կողմի, խտրականության ենթադրյալ զոհը կրում է միայն առաջին հայացքից խտրականության առկայության ապացուցման բեռ: Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ իրենք առաջին հայացքից խտրականության առկայությունն ապացուցող հանգամանքները դատաքննության ընթացքում վերհանել են:

Դատարանը գործը կարճելու վերաբերյալ որոշումը կողմերին դեռևս չի տրամադրել և դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմնավորումներ են դրանում նշված: