Դելիի դպրոցներում տրանսգենդեր երեխաներն այսուհետ անվճար կսովորեն

Դելիի մայրաքաղաքային շրջանի փոխնահանգապետ Նաջիբ Ջունգը հայտարարել է, որ տրանսգենդեր երեխաները կարող են անվճար հաճախել Դելիի բոլոր դպրոցները: Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ տրանսգենդեր երեխաները կներառվեն 25-տոկոսանոց քվոտայի մեջ, որը տնտեսապես թույլ կամ չպաշտպանված խմբերի համար է նախատեսված, գրում է Gay.ru-ն: 

 

Ջունգն ասել է. «Երեխաների՝ անվճար և պարտադիր կրթություն ստանալու մասին օրենքի համաձայն՝ Դելիի փոխնահանգապետն ուրախությամբ հայտարարում է տրանսգենդեր երեխաներին «սոցիալական անպաշտպան խմբին պատկանող երեխա» ձևակերպում տալու մասին, որն ամրագրված է օրենքով և ուժ ունի Դելիի մայրաքաղաքային շրջանի բոլոր դպրոցների համար»:

 

Տրանսգենդեր երեխաներին սոցիալապես չպաշտպանված խմբի մեջ ներառելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Դելիի համալսարանի ղեկավարությունը որոշել էր ուսումնառության վերցնել տրանսգենդեր ուսանողների և սովորելու դիմելու դիմումի մեջ ավելացրել «երրորդ սեռ» սյունակը:

 

2011-ին Հնդկաստանում անցկացված մարդահամարի արդյունքներով երկրում ապրում է մոտ 500 հազար տրանսգենդեր քաղաքացի: