Եգիպտոսում կատակ «գեյ հարսանիքի» մասնակիցներին երեքական տարվա ազատազրկման են ենթարկել

Եգիպտոսում կայացած այսպես կոչված «նույնասեռ ամուսնության» ութ մասնակիցները դատապարտվել են՝ յուրաքանչյուրը երեք տարվա ազատազրկման, գրում է Gay.ru-ն:

 

«Ամուսնության» հյուրերին և հերոսներին ձերբակալել են այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել է միջոցառման հոլովակը: Վճիռը հաստատել է երկրի գլխավոր դատախազը: Ինչպես նշվում է, տղամարդիկ մեղադրվել են «հանցագործ արարքի» մեջ, որը կարող էր «Ալլահի զայրույթն» առաջացնել:

 

Տեսանյութի տղամարդկանցից մեկը լրագրողներին դեռևս ամռանը, երբ համացանցում հայտնվել էր տեսանյութը, ասել էր, որ վիդեոյում տեղի ունեցածն ընդամենը կատակ էր, և նրանք պարզապես նշում էին իրենց ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը:

 

Նշենք, որ նույնասեռականությունը որպես այդպիսին Եգիպտոսում հանցանք չի համարվում: Գեյերին հիմնականում դատում են «խուլիգանության», «մարմնավաճառության» համ «հակաբարոյական պահվածքի» համար: Օրինակ՝ 2014-ի գարնանը դատարանը չորս գեյերի դատապարտել է 8 տարվա ազատազրկման` «անառակության» համար: