ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ Հայաստանի իշխանություններին կոչ են արել պայքարել ԼԳԲՏ անձանց խտրականության դեմ

ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ հայտարարություն են ընդունել Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի կապակցությամբ:

 

«Հայաստանում իշխանությունները չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության դրսևորումը:

 

2014-ի մայիսի 17-ին «Իրավունք» հայաստանյան թերթն իր էլեկտրոնային էջում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերգրությամբ հոդված է հրապարակել: Հոդվածով քննադատվում էին «նույնասեռական լոբբիստները»՝ երկրում իրենց «բարոյական դոգման ագրեսիվ քարոզելու համար»:

 

Թերթը ներկայացրել էր թվով 60 քաղաքացիների անուններ և նշել, որ նրանց անհրաժեշտ է մեկուսացնել հասարակությունից, աշխատանք չտրամադրել, լրատվամիջոցների համար անհասանելի դարձնել և թույլ չտալ մասնակցել հաջորդ սերնդի դաստիարակման մեջ:

 

«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն է իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

 

Իշխանությունները չեն դատապարտել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության ու անհնազանդության այս դրսևորումը: Ավելին, հոկտեմբերի 25-ին Հայկ Բաբուխանյանին մեդալ է շնորհվել Սերժ Սարգսյանի կողմից, ինչից 6 օր անց «Իրավունք» թերթի դեմ ներկայացված դատական հայցի քննությունն ավարտվեց:

 

Մենք կոչ ենք անում

 

– Վեհաժողովում ՀՀ պատվիրակներին, հատկապես՝ ՀՀԿ-ական անդամներին, իրենց գործընկերներին հստակ բացատրել, որ անհրաժեշտ է հեռու մնալ ատելության և անհանդուրժողականության դրսևորումներից:

 

– Հայաստանի իշխանություններին՝ անշեղորեն քննադատել նմանօրինակ ցանկացած դրսևորում և միջոցներ ձեռնարկել Նախարարների կոմիտեի առաջարկությունները կյանքի կոչելու և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորման դեմ պայքարելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

 

Հայտարարությունը ստորագրել է թվով պատվիրակ՝ Բելգիայից, Շվեդիայից, Լյուքսեմբուրգից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Խորվաթիայից, Իտալիայից, Մալտայից, Կանադայից: