ԵԽԽՎ-ում կներկայացվի տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության վերաբերյալ զեկույցը

Ստրաստբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, և կառույցի՝ Հավասարության ու ընդդեմ խտրականության հարցերով զբաղվող հանձնաժողովը հաստատել է «Եվրոպայում տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության մասին» զեկույցը, որի հիման վրա վաղը՝ ապրիլի 22-ին, Վեհաժողովը հնարավոր է՝ ընդունի համապատասխան բանաձև. վաղվա օրակարգում զեկույցի ներկայացումն ու բանաձևի քվեարկությունը ներառված են:

 

«Տրանսգենդեր անձինք Եվրոպայում դեռևս ենթարկվում են խտրականության՝ աշխատանք, բնակարան  ունենալու և առողջության ծառայություններ ստանալու հարցերում: Նրանց  ահաբեկում են և ենթարկում ֆիզիկական և հոգեբանական ճնշման և նրանց նկատմամբ հնչում են ատելության կոչեր: Գենդերի իրավական ճանաչման ոլորտում տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ, քանի որ շատ եվրոպական երկրներ պահանջվում են ստերիլիզացիա և ապահարզան՝ որպես գենդերի ճանաչման նախապայման:

 
Հանրությունը բավարար տեղեկատվություն չունի տրանսգենդեր անձանց խնդիրների մասին: Այնուամենայնիվ, խնդիրը վերջին մի քանի տարիներին որոշ առաջընթաց է գրանցել իրավական և քաղաքականության մշակման հարթություններում: Գենդերային հիմքով խտրականությունը արգելված է ԵԽ մի շարք երկրներում կամ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով, իսկ Մալթայում այն նույնիսկ արտացոլված է սամանադրության մեջ: Որոշ երկրներում գենդերի ճանաչման  նոր ինովացիոն օրենսդրություն է մշակվում կամ նոր է ընդունվել: Այն հիմնված է ինքնադեկլարացիայի վրա և չի պարտադրում մարդկանց անցնել ստորացուցիչ և բարդ ընթացակարգերով: Եվրոպայում գենդերային ինքնության ճանաչումը դրական զարգացում է և այն հետագայում կարող է մոդել հանդիսանալ անդամ մի շարք երկրների ազգային օրենսդրության համար:

 

Այսօր հաստատելով տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության դրսևորման զեկույցը՝ ԵԽԽՎ Հավասարության և հակախտրականության հանձնաժողովը դատապարտում է հիմնարար իրավունքների խախտումը, որի զոհն են դառնում տրանսգրենդեր անձինք՝ իրենց գենդերային ճանաչման օրինականացման ընթացքում,  հատկապես խախտվում է նրանց անձնական կյանքը և ֆիզիակական ամբողջականությունը: 

 

ԵԽԽՎ բանաձևը  գարնանային նստաշրջանի ընթացքում կքննարկի այս հարցը և խորհուրդ կտա որ երկրները ներ դնեն արագացված ընթացակարգեր, որորնք հիմնված կլինեն ինքնա-ճանաչման վրա, կթույլատրեն տրանսգենդեր անձանց  փոխել իրենց անունը և սեռը նշող ցուցիչը, փոխել անձը հաստատող փաստաթուղթը, անձնագիրը, և այլ փաստաթղթեր: Հանձնաժողովը նաև խորհուրդ է տվել երկրներին փոխել պարտադիր բժշկական զննությունը և հանել բոլոր սահմանափակումները՝ այսպիսով թողնելով տրանսգերնդեր անձանց մնալ ամուսնական կարգավիճակում: Ինչ վերաբերվում է գենդերի վերաձևակերպման գործընթացներնի, դրանց պետք է միշտ հասանելի լնիեն  տրանսգենդեր անձանց և պետք է փոխհատուցվեն առողջության ապահովագրական գործակալությունների կողմից: Հանձնաժողովը նաև ասել է որ երկրների ազգային օրենսդրությունը պետք է պարտադիր պարունակի հակխտրական օրենսդրություն, որով է պետք է վերացնել երկրներում գենդերային հիմքով խտրականությունը»,- ասված է զեկույցի նկարագրական մասում: