Ես կկանգնացնե՛մ բռնության այս շղթան. հարցազրույց Ալոկ Վայդ-Մենոնի հետ

Ալոկ Վայդ-Մենոնը հանրահայտ պերֆորմանս արտիստ է, գրող, ուսուցանող: Վերջին տասը տարիների ընթացքում նա իր մասնակցությունն է ունեցել տարբեր ֆեմինիստական, քուիր և տրանս շարժումներում:

Նրա յուրօրինակ ոճը, քաղաքական հումորը և բինար գենդերային համակարգի դեմ իր պոետիկ հակառակումները միջազգային լայն արձագանք են ստացել: Հնդկական ծագում ունեցող, ԱՄՆ Տեխաս նահանգում ծնված ու մեծացած Ալոկը սկսել է բանաստեղծել՝ դիմանալու համար ռասիզմին ու տրանսկնատյացությանը: Նա բակալավրի աստիճան է ստացել Ֆեմինիստական և էթնիկ հետազոզտությունների ոլորտում և մագիստրոսի աստիճան՝ սոցիոլոգիայի ոլորտում:

2013-ից նա սկսել է աշխատել Audre Lorde համայնքային կազմակերպչական ԼԳԲՏ կետրոնի հետ: Ալոկը հանրային կերպար դարձավ Ջանանի Բալասուբրամանիանի հետ՝ իր Dark Matter անունով արտիստիկ դուետի շնորհիվ՝ ներկայացնելով իրենց աշխատանքը ողջ աշխարհում: 2017-ին Dark Matter ավարտեց իր գործունեությունը, և այդ պահից Ալոկը շարունակում է իր աշխատանքը որպես սոլո արտիստ: 

Ալոկը վերջերս այցելել է Հայաստան՝ մասնակցելու մի շարք միջոցառումների, և LGBTnews-ն իր հարցերն է հղել արտիստին: