Ես հասկացա, որ գեյ եմ, երբ Բերտ Ռեյնոլդսը համբուրեց ինձ. Նիլ Պատրիկ Հարիս

Իր ինքնակենսագրական «Ընտրիր քո սեփական ինքնակենսագրությունը» (Choose Your Own Autobiography ) գրքում դերասան, 2015-ի «Օսկարի» վարող Նիլ Պատրիկը պատել է, որ վերջնականապես համոզվել է, որ ինքը գեյ է այն բանից հետո, երբ իրեն համբուրել է դերասան Բերտ Ռեյնոլդսը, գրում է Upogau.org-ը:

 

Նշենք, որ Ռեյնոլդսը 1970-ականներին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող և ամենահեղիկանավոր մրցանակները ստացած դերասաններից է:

 

Իր ինքնակենսագրականում Նիլ Պատրիկ Հարիսը պատմում է, որ վաղուց էր կասկածում, որ ինքը գեյ է. դեռևս 1986-ին, երբ տարվել էր իրենց դպրոցի նվագախմբի երաժիշտներից մեկով: «Մայրիկ, կարծում եմ, որ ես գեյ եմ»,- ասել էր Պատրիկն իր մորը: Մայրն այդ ժամանակ պատասխանել էր, որ դա, հնարավոր է, «ընդամենը մի փուլ է», սակայն, եթե նույնիսկ ոչ, ապա ինքը կշարունակի սիրել իր որդուն, ինչպիսին էլ նա լինի: 

 

Հարիսը պատմում է, որ դպրոցում հանդիպում էր տարբեր աղջիկների հետ, ու ամեն ինչ լավ էր լինում մինչև այն պահը մինչև նա հանդիպում էր ինչ-որ տղայի, որն իսկապես դուր էր գալիս իրեն:

 

Ֆիլմերում դերասանն սկսել է նկարվել դեռևս պատանեկությունից: Եվ ահա, ամեն ինչ վերջնականապես իր տեղն է ընկել «Սթայքեր» սերիալի նկարահանումների ժամանակ, որում Բերտ Ռեյնոլդսը գլխավոր դերում էր:

 

«Դուբլերից մեկի ավարտին Բերտը կռանում ու կատակով համբուրում է շուրթերդ: Նկարահանող խումբը մտածում է, որ դա ահավոր զվարճալի է, իսկ դու քեզ ցնցված ես զգում, քանի որ, ի վերջո, վերջնականապես հասկանում ես, որ գեյ ես: Բերտ Ռեյնոլդսի համբույրը քեզ ստիպում է հասկանալ, որ դու գեյ ես»,- գրում է Հարիսն իր գրքում:

 

Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու 2015-ի փերվարի 22-ին Լոս Անջելեսում, վարելու է Նիլ Պատրիկը: Դերասանն անցյալ տարի Հարիսը վարել է «Թոնի» մրցանակաբաշխությունը, երկու անգամ՝ «Էմմին»: