Երևանում 15-ամյա տղային դանակահարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Կոնգրես հյուրանոցի մոտ`Կիրովի այգու հարակից տարածքում 15-ամյա տղայի դանակահարության դեպքի առթիվ քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին LGBTnews֊ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը վերաբերում է դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու հանցակազմին և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ 15-ամյա երիտասարդի դանակահարությունը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում:

Ոստիկանության լրատվական ծառայության տարածած պաշտոնական հաղրհամաձայն՝ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայությանգնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքովոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին, և վերջինս խոստովանել է կատարածը։

«Հայկական ժամանակը»-ը դեպից հետո գրել էր, որ 35-ամյա տղամարդը, ով այժմ ազատ է արձակվել,15-ամյա պատանուն դանակահարել է՝ կասկածելով նրան «համասեռամոլության մեջ»:

«Համասեռամոլ ա եղել՝ դրա համար էլ խփել եմ»,– ըստ լրատվամիջոցի, նման ցուցմունք է տվել 35-ամյա տղամարդն ու բացատրել, որ նման եզրահագման է եկել այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»:

Նշենք, որ դանակահարվաշ երիտասարդն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս էր գրվել: 

Հիշեցնենք, որ այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն էին տարածել՝ իրավապահ մարմիններին մի քանի պահանջներ ներկայացնելով նաև այս դեպքի առնչությամբ։ 

Այսօր նաև Դատախազության դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիները եկել էին իրենց բողոքի ձայնն արտահայտելու այն պատճառով, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունները Հայաստանում պատշաճ քննության չեն ենթարկվում: