Էլթոն Ջոնն առաջարկում է սրբացնել Հռոմի Պապին` գեյերի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքի համար

Հայտնի բրիտանացի երաժիշտ և երգիչ Էլթոն Ջոնն Հռոմի Պապ Ֆրանցիսկին «իմ հերոս» է անվանել, գրում է GayRussia-ն:

 

Associated Press-ի փոխանցմամբ, Նյու Յորքում կայացած իր բարեգործական երեկույթ ժամանակ  իր կողմնորոշումը չթաքցնող 67-ամյա գեյ երաժիշտը ողջունել է նույնասեռականների հարցում Հռոմի Պապի ունեցած դիրքորոշումը:

 

Էլթոն Ջոնը Ֆրանցիսկին Կաթոլիկ եկեղեցու սահմանները կոտրելու համար «իմ հերոս» է անվանել: Նա հավաքվածներին ասել է. «Այդ մարդուն հենց հիմա սրբացրեք, լա՞վ»:

 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ կաթոլիկ եպիսկոպոսները ընտանիքի հարցերին նիրված Սինոդի փաստաթղթից հանեցին գեյերին կաթոլիկ հավատում ողջունելու հատվածը, Հռոմի Պապը հայտարարեց. «Աստված չի վախենում նոր բաներից»:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկը, ով ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում քննադատել գեյերին և ամուսնալուծությունները, մեկ տարի առաջ էլ նշել էր. «Ես չեմ դատում գեյերին: Եթե դա բարի մտադրություններով մարդ է, ո՞վ եմ ես, որ դատեմ նրան»: