Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆըրնիշը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը (լուսանկար)

Սրը Էլթոն Ջոնն ու իր վաղեմի զուգընկեր Դևիդ Ֆըրնիշը, որի հետ երաժիշտը 2005-ին քաղաքացիական միության մեջ է, վերջապես լիարժեք միասեռական ամուսնական կապ են հաստատել, գրում է BBC-ն:

 

Էլթոն Ջոնը Instagram-ում զետեղել է լուսանկար, որի վրա պատկերված է, թե ինչպես են ինքն ու Ֆըրնիշը ստորագրում ամուսնության մասին պաշտոնական փաստաթղթերը: 

 

«Իրավական գործընթացն ավարտվեց: Հիմա գնում ենք նշելու»,- գրել է Էլթոնը: 

 

Զույգն ամուսնությունը նշել է Լոնդոնին մոտ գտնվող առանձնատանը: 



Հիշեցնենք, որ 2014-ի մարտից Անգլիայում և Ուելսում նույնասեռ ամուսնություններն օրինականացված են: 

 

դդաա