Էստոնիան դարձել է նույնասեռ կապերն օրինականացրած առաջին հետխորհրդային երկրիրը

Էստոնիան դարձել է հետխորհրդային երկրներից առաջինը, որտեղ որոշել են օրինականացնել նույնասեռ կապերը, գրում է Lenta.Ru-ն:

 

Նույնասեռ կապերն օրինականանող օրինագիծը վերջնական ընթերցմամբ ընդունվել է Էստոնիայի խորհրդարանի կողմից:

 

Երբ օրենքն ուժի մեջ մտնի, այն թույլ կտա ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ զույգերին գրանցել իրենց հարաբերությունները, կիսել ունեցվածքը և երեխաներ որդեգրել:

 

Նախաձեռնությունն արդեն ստացել է կառավարության, ինչպես նաև մշակույթի գործիչների աջակցությունը: Օրենքին դեմ են արտահայտվել հասարակական գործիչները, որոնք այն գնահատել են որպես ավանդական արժեքներին ուղղված ռիսկ, ինչպես նաև եկեղեցու ներկայացուցիչները:

 

Նաև նույնասեռականներին հասանելի այսպես կոչված «քաղաքացիական կապը»՝ որպես այլընտրանք ավանդական ընտանիքին, արդեն իսկ գործում է Եվրամիության բազմաթիվ երկրներում: Այդ երկրներից շատերում օրինականացված են նույնասեռ ամուսնությունները: Դրանց թվում են մասնավորապես՝ Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Դանիան , Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: