Թոնի Բլերը պատմել է՝ ինչ բարդ է հոմոֆոբ երկրների ղեկավարների հետ քննարկել ԼԳԲՏ անձանց խնդիրները

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը պատմել է այն մասին, որ հոմոֆոբ երկրների առաջնորդների հետ նույնասեռականների իրավահավասարության մասին խոսելը ծայրահեղ դժվար է, գրում է Gay.ru-ն

 

Բլերը խոսել է իր հիասթափության մասին՝ կապված այն անդունդի հետ, որն առաջացել է մի կողմի Արևմուտքի, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի միջև, երբ հարցը վերաբերում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանն ու նրանց ազատությանը:

 

«Տվյալ պահին այդ անդունդը շատ մեծ է»,- ասել է Բլերը՝ մասնավորեցնելով այնպիսի երկրները, ինչպիսիք են Լիբերիան, որտեղ նա զրուցել է նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆի հետ, որը նախորդ տարի պաշտպանում էր նույնասեռական կապերն արգելող օրենքը:

 

«Կարծում եմ, որ ինչ-որ պահի այդ անդունդը կսկսի փոքրանալ»,- նշել է Բլերը՝ հավելելով. «Սակայն որոշ երկրներում ընդհանրապես նման բանավեճ հնարավոր չէ վարել: Այժմ ես այդ բանավեճը ծավալելու համար անում եմ ամեն հնարավորը»:

 

Նշենք, որ նախորդ շաբաթ Բրիտանական GT (Gay Times) պարբերականը հրապարակել էր իր կողմից կազմված մեծագույն «գեյ իկոնաների» 30-յակը, որտեղ Թոնի Բլերը հինգերորդ տեղում է հայտնվել: