Իռլանդիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ նույնասեռական է

Իռլանդիայի առողջապահության նախարար Լեո Վարադկարը հրապարակային խոստովանել է իր սեռական կողնորոշման մասին:

 

Այս տարվա մայիսին Իռլանդիայում նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով համազգային հանրաքվե պետք է անցկացվի: Հանրային կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ երկրի բնակչության մեջ մասը՝ բոլոր տարիքային խմբերի, ինչպես նաև բոլոր հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները, կողմ են ամուսնակական իրավահավասարությանը: Լեո Վարադկարը, ով Fine Gael կուսակցության անդամ է, քամինք-աութ է իրականացրել կիրակի օրը:

 

Նախարարը RTE-ին տված իր հարցազրույցում ասել է. «Ես նույնասեռական եմ, դա գաղտնիք չէ, սակայն պարտադիր չէ, որ յուրաքանչյուրն իմանա մարդու սեռական կողմնորոշման մասին: Ես ինքս նախկինում այդ մասին հրապարակային չեմ խոսել»:

 

Վարադկարի խոսքերով՝ «Դա այն չէ, ինչ ինձ բնորոշում է: Ես կիսով չափ քաղաքական գործիչ չեմ, բժիշկ-քաղաքական գործիչ կամ գեյ-քաղաքական գործիչ չեմ: Դա ուղղակի մի մասն է այն բանի, ինչ ես կամ, դա չի բնութագրում ինձ, ես կարծում եմ, որ դա իմ բնավորության մի մասն է»:

 

Իռլանդիայի առողջապահության նախարարը խոստովանել է, որ իրեն «այժմ հարմար է այդ մասին խոսել, սակայն այդպես ոչ միշտ է եղել»:

 

Դա այլևս խնդիր չէ ինձ համար: Ես հուսով եմ, որ դա նաև խնդիր չէ մյուսների համար»:

 

Քաղաքական գործիչն ասել է. «Մայրս վախենում էր, որ ինձ կծեծեն փողոցում կամ որ ես կկորցնեմ իմ տեղը կամ որ մարդիկ դա իմ դեմ կօգտագործեն քաղաքականության մեջ»: