Իսրայելի խորհրդարանն ընդունել է ԼԳԲՏ զույգերին փոխնակ մայրերից երեխա որդեգրելու իրավունք տվող նախագիծը

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին փոխնակ(սուրոգատ) մայրերի միջոցով երեխաներ որդեգրելու թույլտվություն տվող օրինագիծն անցյալ երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունվել է Իսրայելի խորհրդարանում՝ սուրագոտ մայերերի ծառայություններից օգտնվելու համար արտասահման գնացող նույնասեռ զույգերի թվի աճի ֆոնին, գրում է GayRussia-ն:

 

Իսրայելի առողջապահության նախարար Յաել Հերմանի կարծիքով, ում նախաձեռնությամբ է օրինագիծը ներկայացվել խորհրդարանին, «այս օրինագիծն իրավահավասարության սկզբունքին է վերաբերում՝ անկախ ինչ-որ մեկի սեռական կողմնորոշումից կամ նրա ընտանիքի կառուցվածքից: Բոլորն ունեն ծնող դառնալու իրավունք»:

 

Գործող օրենսդրությունը թույլատրում է փոխնակ մայրերերից երեխա որդեգրել միայն հետերոսեքսուալ զույգերին: Առաջարկվող նախագծով փոխնակ մորից երեխա որդեգրելու իրավունք են ստանում նաև ԼԳԲՏ զույգերը, ինչպես նաև միայնակ տղամարդիկ և կանայք: