Սիլվիո Բեռլուսկոնին անսպասելիորեն կողմ է արտահատվել նույնասեռ քաղաքացիական միությունների օրինականացմանը

Իտալիայի քաղաքական դաշտի հիմնական կուսակցություններից մեկի՝ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերռլուսկոնին անցյալ երեքշաբթի օրը զարմացրել է բոլորին՝ գեյերի ու լեսբուհիների քաղաքացիական միությունների օրինականացմանը կողմ արտահայտվելով, գրում է GayRussia-ն:

 

Իտալիայի նախկին վարչապետը լրագրողներին ասել է, որ գերմանական մոդելի քաղաքացիական միություններն ազատության և «քրիստոնեական արժեքների և ավանդական ամուսնությունների» միջև «ճիշտ կոմպրոմիս» կարող են դառնալ: Սիրլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ իրենք եկել են այն եզրակացության, որ քաղաքացիական միությունների մասին գերմանական օրենքն իրենից արդար կոմպրոմիս է ներկայացնում:

 

Գեյերի ու լեսբուհիների քաղաքացիական միությունների մասին օրինագիծն իտալական խորհրդարանում շրջանառության մեջ էր դրվել հունիսին: Ըստ օրինագծի՝ քաղաքացիական միություն գրանցող զույգերն ստանում են ամուսնության բոլոր իրավունքներն ու պարտավորությունները՝ բացառությամբ որդեգրման իրավունքի:

 

Աջակենտրոն «Առաջ, Իտալիա» կուսակցությունը շարունկում է դեմ մնալ նույնասեռ ամուսնություններին:

 

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ քաղաքացիական միություների մասին օրինագիծը Սենատում կքննարկվի մինչև այս տարվա վերջ:

 

Սիլվիո Բեռլուսկոնիի հարսնացու Ֆրանչեսկա Պասկալեն անցած ամառ միացել էր Իտալիայի Arcigay ԼԳԲՏ կազմակերպության աշխատանքներին:

 

Մինչև 29-ամյա Պասկալեի հետ ծանոթանալը, Բեռլուսկոնին հայտնի էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հասցեին հնչեցրած իր հոմոֆոբ հայտարարություններով: