Իրավապաշտպան Միկա Դանիելյանը սեռական փոքրամասնությունների աջակցության նախաձեռնություն է ստեղծել

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը ստեղծել է «Հետերոսեքսուալների ալյանս՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների» նախաձեռնություն: Այս մասին Դանիելյանը հայտատարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ մտադիր չէ  նախաձեռնությունը գրանցել որպես հասարակական կազմակերպություն:

«Ես հայտարարում եմ, որ բացում եմ, ով ցանկանում է, կարող է միանալ»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ չի պատրաստվում դրան միանալու ընթացակարգը բարդացնել և հատուկ ընթացակարգեր սահմանել:

Իրավապաշտպանը նշեց, որ իրենք հնարավոր բոլոր ձևերով աջակցելու են ԼԳԲՏ անձանց, մասնակցելու են նրանց կազմակերպած ակցիաներին, նրանց հետ առնչվող դատավարություններին և հակադարձելու այն բոլոր երևույթներին, որոնք ուղղված կլինեն այդ համայնքի դեմ: