Լատվիայի արտգործնախարարը հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ նույնասեռական է, գրում է РИА Новости-ն:

 

Նախարարն իր  սեռական կողմնորոշման մասին հայտարարել է թվիթերի իր միկրոբլոգում:

 

«Մեր երկրում պետք է իրավական հիմք ստեղծել ցանկացած տեսակի հարաբերությունների համար, և մենք պետք է պայքարենք դրա համար: Գիտեմ, որ այժ մեգահիստերիա կառաջանա, բայց ես հպարտ եմ հայտարարելու, որ նույնասեռական եմ»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը:

 

Ավելի վաղ Լատվիայի նախագահը հայտարարել էր, որ չի պատրաստվում հետևել հարևան Էստոնիայի օրինակին և օրինականացնել նույնասեռ հարաբերությունները:

 

Նշենք, որ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր նաև Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Գիդո Վեստերվելեն: